Որքան էլ իշխանությունները բռնաճնշումներ իրականացնեն, միևնույնն է՝ իրենց երգն այլևս երգված է. Դավիթ Ֆիդանյան
«Հայաստանում փաշինյանական վարչախումբը քաղաքական հետապնդումների նոր ալիք էր սկսել վերջերս և, արդեն նախկին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորել էին այն բանի համար, որ վերջիններս իրենց ազատ կամարտահայտության և խոսքի մեջ սուր քննադատության էին ենթարկել ազգակործան պատուհասի որոշումը՝ Տավուշի գյուղերը հանձնելու համատեքստում։Այն, ինչը որ հենց հիմա Կիրանցում կատարվում է»,-Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց հայտնեց «Antifake»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Դատարանը՝ առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ, փոխեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը՝ կալանքը, վարչական սահմանափակումներով։
Ֆիդանյանը հայտնեց, դատարանի որոշումը արդարացի է համարում ր, որ վարչախումբը չի կարողանալու իր առջև դրաված խնդիրներն իրականացնել, թեկուզ և բիրտ ուժ է կիրառվում իր ընդդիմախոսների և տավուշյան շարժման մասնակիցների նկատմամբ։
«Մարդիկ տեսնում են, որ գործ ունենք պետական դավաճանների հետ, որոնք Արցախը հանձնելուց հետո արդեն ձեռնամուխ է եղել ՀՀ տարածքների հանձնմանը և որքան ել գործող իշխանությունները փորձեն ազատ խոսքի կամ կամարատահայտմնա նկատմամբ բռնաճնշումներ իրականացնեն, իրենց երգն այլևս երգված է»,-հայտարարեց Ֆիդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
- Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
- Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
- Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան