«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:
Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեև ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երևանում են, կմասնակցեն նիստերին:
Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները