Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում կուղարկվեն Աֆղանստան:Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ Աֆղանստանին հումանիտար օգնություն տրամադրելու որոշումը պայմանավորված է այդ երկրում մայիսի 10-ից ի վեր տեղի ունեցող սաստիկ ջրհեղեղներով, որին արդեն զոհ է գնացել 300 մարդ:
AFAD-ի և ևս 17 հասարակական կազմակերպության շնորհիվ հավաքագրված օգնությունն ուղարկվելու է գնացքով: Դրանում լինելու է վրան, սնունդ, հիգիենայի պարագա, մաքրման միջոց, մահճակալ և ծացկոց: Ընդհանուր առմամբ հումանիտար այդ բեռը կազմում է 619 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները