Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևն ինչ-որ երգի ներքո շրջում է Շուշիով ու էլի ձեր առաջնորդը կարծեմ երեկ հայտարարեց, որ սխալվել է։ Արձանագրեց, որ սուտ տեղեկություն է տարածել։ Հիմա ձեր պատգամավորը եկավ, ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց։
Հետո էլ խոսում եք սրբությունից, սրբազանությունից, սրբազան պայքարից ու դրա տակ փորձում եք այս շարժմանը տալ կրոնական, քրիստոնեական երանգավորում», - ասաց ՔՊ-ականը։
Նա ընդդիմությանն անվանեց «քաղաքական հեթանոսներ»։
«Դուք քաղաքական հեթանոսներ եք։ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք։ Դա կոչվում է ժողովրդավարություն։ Դուք, որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն ու ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ։ Դուք էլ, ժողովրդի անունից խոսելով, այն աստիճանի սնանկ եք քաղաքականապես, որ քաղաքական տեքստ գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել։
Դուք Հայաստանում փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որ վերադարձնեք քաղաքական գողապետությունը, բայց վերադարձ անցյալին անհնար է, ուզում եք վեղարների տակ թաքնվեք, ուզում եք սքեմի, ինչի տակ էլ ուզում է գաք, ինչ կերպարանքով ուզում եք գաք»,- ասաց ՔՊ-ականը։
Հարակից հրապարակումներ`
- Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
- Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան