Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարաձգել նրանց կալանքի ժամկետը։
Մեղադրողը Վազգեն Սաղաթելյանի դեպքում մասնավարոպես նշեց, որ բարձր է փախուստի հավանականությունը, քանի որ Վազգենը ՌԴ քաղաքացի է։ Նա կարծիք հայտնեց, որ կալանքի իրավաչափությունը թե Սամսոնյանի, թե Սաղաթելյանի դեպքում առկա է։
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, Ն. Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, իր պաշտպանյալին վերագրում են մի արարք, երբ մի քանի ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ դա հանցագործություն է։
«Հիմքեր կան պնդելու, որ այն օրից, երբ մեր երկրում ապաքրեականացվեց վիրավորանքը, քաղաքական խոսք արտահայտելիս կոշտ քննադատություն իրականացնելը քրեական իրավունքի տեսակետից լիովին թույլատրելի վարքագիծ է»,-ասաց Մելիքյանը։
Ամփոփելով խոսքը՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, քանի դեռ չկա դատարանի գնահատականն այդ արարքի վերաբերյալ, պարզ է, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանն ավելի սահմանափակ են լինելու իրենց արտահայտություններում, հակառակ դեպքում, գիտեն, հաջորդ օրը կվերադառնան կալանավայր։
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ, անդրադառնալով հանրային մեղադրողի՝ կալանքի ժամկետը երկու ամսով երակարաձգելու հիմնավորումներին, նկատեց, Սաղաթելյանը զրկված չի եղել հեռահաղորդակցության միջոցներից, ճանաչում է վկաներին, որևէ անգամ նրանց հետ կապ հաստատելու փորձ չի արել։
«Իհարկե ազդեցությունն իսկապես իմաստ չունի, քանի որ դրանք մեղադրական ցուցմունքներ չեն»,-ասաց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
- Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
- Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան