Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների առաջին փուլը։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարությամբ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական փորձարկումներով զորավարժության առաջին փուլը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։
Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների անձնակազմը կատարում է մարտավարական առաջադրանքներ՝ «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ զինամթերքի ստացման, դրանցով հրթիռների համալրման և արձակման նախապատրաստման համար դեպի դիրքեր գաղտնի տեղաշարժվելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
- Մենք պատրաստ ենք օգտագործել միջուկային զենք, եթե խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին. Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին