Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն այսօր ազատ արձակվեցին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Դատարանի բակում Սամսոնյանին ու Սաղաթելյանին սպասում էին նրանց հարազատները, ընկերները, աջակիցները, հասարակական-քաղաքական գործիչներ, փորձագետներ։
Դատարանի շենքից դուրս գալիս նրանց ներկաները ողջունեցին բացականչություններով, ծափահարություններով, գրկախառնություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան