Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը, տեղեկացրեց շարժման իրավաբանական բաժնի պատասխանատու Սերգեյ Հարությունյանը։
Իրավաբանն ընդգծեց, որ երեկ Կիրանցում ոստիկանների կողմից իրականացրած բռնի բերման ենթարկելու գործընթացն անհամաչափ էր։
«Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս։ Որպես ամեն օր ոստիկանական բաժանմունքներ գնացող մարդ կարող եմ ասել, որ օր օրի անջրպետը կարմիր և սև բերետավորների և ոստիկանության բաժնի աշխատակիցների միջև հեռանում է։ Իրականում շատ տարբեր է վերաբերմունքը։ Նույնիսկ բերման ենթարկվածներն են զարմանում, որովհետև ծեծված, ջարդված, երբ մտնում են ոստիկանություն, տեսնում են ընդգծված այլ վերաբերմունք։ Հուսով եմ՝ այսօրվանից հետո բաժիններում աշխատող ոստիկանների նկատմամբ բռնություններ չեն գործադրվի։ Քիչ առաջ ինձ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ երկրում ստեղծված մթոնոլորտի հետևանքով հայտնվել էին ոստիկանությունում, բաց ն թողնվել ։ Խոսքը՝ Չախոյանի և ընկերների մասին է։ Նրանց բաց են թողել , բայց հետո կանչել են Քննչական կոմիտե։ Ամենայն հավանականությամբ, նրանց մեղադրանք կառաջադրվի»,- ասաց Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
- Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
- Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան