Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք դատապարտված ենք անհաջողությամբ։ Ես պատասխանեցի՝ իհարկե իշխանություններն իրավունք ունեն մեզ մեղադրելու ամեն ինչում, և անել ամեն ինչ։ Բայց մեզ նրանցից տարբերում է այն, որ մենք ոչ թե օգտագործում ենք իրավունքը՝ լինելու ամբարտավան, տգետ, հակահայ, այլ մեր վարքի հիմքում ընկած է պատասխանատվությունը և ոչ միայն իրավունքը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփիչ միջոցառումը, ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանը։
Ըստ նրա ՝ այն հասարակությունը, ժողովուրդը, որի հիմքում ընկած է իրավունքը, բայց ոչ՝ պատասխանատվությունը, բոլորը դատապարտված են։
«Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում։ Իրավունքն առանց պատասխանատվության՝ մեծագույն չարիք է։ Մեր վարքի հիմքում ընկած է պատասխանատվությունը՝ սեփական անցյալի, ինքնության և միմյանց ու ապագայի նկատմամբ։ Սա հիմնական տարբերություններից մեկն է, որը մեզ տարբերում է մնացածից»,- ասաց Պետրոսյանը։
Նա կոչ արեց, որպեսզի մարդիկ իրենց պատասխանատվությունն արտահայտեն ՝ մասնակցելով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին։
Հարակից հրապարակումներ`
- Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
- Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
- Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները