Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվեց։
Դատավորի այս հայտարարությունն արժանացավ դատարանի դահլիճում նստածների ծափահարությունների։
Դատարանը հիմնավորեց, որ տեսանյութն առգրավված է, այն փոփոխել հնարավոր չէ, հետևաբբար վկաների վրա ազդեցություն գործելու վտանգ չկա, չկա մտավախություն տեսագրությունները թաքցնելու առումով։
«Միակ վտանգը որ դատարանը տեսնում է, ենթադրյալ նոր հանցանքի կատարումը կարող է լինել»,-ասաց դատավոր Արամ Հովհաննիսյանը։
Նա ոչ հիմնավոր համարեց նաև Վազգեն Սաղաթելյանի փախուստի ռիսկը։
«Հետևաբար Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց կալանքը պետք է փոփոխել»,-նշեց դատավորը։
Դատարանը սահմանեց վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 16։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
- Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
- Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
- ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները