Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու հարցազրույցից հատվածներ հրապարակել է Strana-ն։
«Սա մեծ խնդիր է։ Խնդիրներ կան նաև բիզնեսի հետ, որոնք վերջին տարում օգնում էին ու նվիրատվություններ էին տրամադրում։ Մարդիկ վեխացած են, հեգնել են, շատերը գումար չունեն։ Նվիրաբերություններ կատարողները նույն մարդիկ են՝ միջին խավը։ Շատ բիզնեսներ դուրս են եկել, երբ մոբիլիզացիայի հարց սկսեց, փախան արտասահման»,-նշել է դերասանուհին։
Նշենք, որ Ուկրաիանայում պատերազմ ընթանում է արդեն 819 օր։
Ուկրաինացի կամավորներն ու զինվորներն արդեն ասել են, որ ավելի քիչ նվիրատվություններ են լինում Ուկրաինայի զինված ուժերին։ Կամավորները նշել են, որ բանակի տարբեր կարիքների համար միջոցներ հայթայթելը գնալով ավելի դժվար է դառնում:
Իսկ առաջնագծում գտնվող ուկրաինացի զինվորներն ասել են՝ նվիրատվությունների նվազող հոսքը ցույց է տալիս, «մարդիկ կարծես հեռանում են պատերազմից»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
- Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
- Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
- Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
- Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան