Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին և ՔՊ-ականներին
«Հայաստանի տարածքը որքա՞ն է։ Այդ հացը ձեզ ենք տալիս, իշխանությունները դուք եք։ Այստեղից երբ որ հայտարարում եք՝ 29 հազար 743 քկմ, հարցը տալիս ենք շատ պարզ՝ հիմա այդքա՞ն է։ Հիմա այդքա՞ն է Հայաստանի Հանրապետությունը»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա շարունակելով խոսքը՝ նշեց. «Այսինքն, Ադրբեջանը զավթած տարածքներ չունի՞ Հայաստանից։
Հայաստանի տարածքը որքա՞ն է, այս պահի դրությամբ որքանի նկատմամբ Հայաստանն ունի իշխանության»։
ՔՊ-ական պատգամավորները տեղից բղավում են, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լռություն է պահանջում։
Այնուհետև դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Կարծում եմ` հայրենի իմացության առումով որևէ մեկիս չեք զիջում։ Հայաստանի տարածքը, բազմիցս ասել ենք, 29 հազար 743 քկմ է։ Հարց եք բարձրացնում՝ հիմա այդքա՞ն է։ Այո, միշտ այդքան է անկախությունից ի վեր։ Այն մասերը, որոնք այս պահին զավթվել են, ու ես դրա հետ համաձայն եմ, նույնպես ՀՀ տարածք են։
Հիմա հարց է հնչել՝ դուք, ձեր ուժն արդյո՞ք ընդունում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քկմ է։ Այո, կամ ոչ»։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Քննչական գործողությա՞ն եմ մասնակցում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հայտարարված, օրենքներով ամրագրված 29 հազար 743 քկմ է, դա ամրագրված է, իմ հարցը շատ պարզ է, ընդունել-չընդունելի հարց չէ։
Ձեզ եմ հարցնում՝ հիմա ինչքա՞ն է։ Ինչքա՞ն եք թողել»։
Ալեն Սիմոնյաննասաց. «Այդքան»։
Մինասյանը շարունակեց. «Այստեղից իմ հայտարարությունները շատ են քննարկման առարկա դարձել։ Մեկին անդրադառնամ՝ մանդատների հետ կապված։ Դուք, Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Բաբկեն Թունյանն եք անդրադարձել։ Առաջարկում եմ՝ հրապարակային, այստեղից, ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք 4-րդ պատրա՞ստ եք։ Ունեք երեք օր ժամանակ, խնդրեմ ասել»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ի տարբերություն ձեզ, մենք պարտավորություն ունեք ստանձնած մեր հայրենակիցների կողմից։ Մենք թռնող չենք, մեր պարտավորությունը մինչև վերջ իրականացնելու ենք։ Դուք տարբեր ձևերով փորձում եք աթոռակռիվ հրահրել, այդ խաղի մեջ մենք չենք մտնելու։
Այնուամենայնիվ, խուսափեցիք և չպատասխանեցիք՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցության համար ՀՀ ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քկմ-ը, թե ոչ։ Մենք գիտենք թղթերով ինչ է գրված, գիտենք՝ ոնց ենք անկախացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին