«Հրապարակ». Եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տևելու է ընդամենը մեկ տարի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել: Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձևավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն:
Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տևելու է ընդամենը մեկ տարի, և նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով և ընտրություններ կազմակերպելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։