Հայաստանի գահավիժումը կարելի է կասեցնել բացառապես այս իշխանություններին հեռացնելով. Շարմազանով
«Միավորումը պետք է լինի գաղափարական, արժեքային, մենք սատարում ենք նիկոլմիզ դեմ պայքարին և մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- «Դիզելի գործով» դատական նիստից առաջ լրագրողների ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իր պայքարը գաղափարական է, Հայաստանի պետականության փշրանքների, ազգային արժեքների պահպանաման համար է։
«Այն, որ Հայաստանի գահավիժումը կարելի է կասեցնել բացառապես այս իշխանություններին հեռացնելով, սա փաստ է։
Չի նշանակում, որ եթե սրանց հեռացնենք, վաղը միանագամից դրախտ է լինելու, բայց դրախտի ճանապարհը սրանց հեռացելով է»,- ասաց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները