Թաթուլ Մանասերյան. Եթե ունենանք տեսլական, ապա կկրթենք էն մասնագետները, որոնք պետք են, ոչ թե որոնք պրեստիժ են
«Որևէ մեկս չենք ճանաչում Հայաստանի Հանրապետությունը ռեսուրսների առումով հատկապես»,-ասաց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ ելույթ ունենալով Բագրատ Սրբազանի հետ տնտեսագետների հանդիպմանը։
Նա ռեսուրսները բաժանեց չորս խմբի՝ մարդկային, բնական, արդյունաբերական ու վերջում դրանց ծառայող ֆինանսական ռեսուրսներ։
«Մենք մարդկային ռեսուրսի մասին զրո պատկերացում ունենք, այդպես է եղել բոլոր կառավարությունների ժամանակ։ Եթե չունենք այդ պատկերացումը, ի՞նչ ծրագրեր ենք իրականացնելու։ Ես նշեմ, որ գործարան են Հայաստանում ուզեցել բացել, սարքավորումներ, պահանջարկ գտել են, բայց որակյալ խառատներ չեն կարողացել գտնել։ Ես առաջարկում եմ սկսել պարզ բաներից, ամեն հանճարեղ բան պետք է պարզ լինի, ոչ թե խուճուճ եսիմ ինչերով մարդկանց վախեցնելու համար»,-ասաց նա։
Տնտեսագետն ընդգծեց՝ Հայաստանը չունի տեսլական, անվտանգության դոկտրին, չգիտենք, ուր է գլորվում տնտեսությունը։
«Իսկ դա սպառնալիք է, չգիտենք՝ անվտանգային սպառնալիքների, ժոցովրդագրական սպառնալիքներ մասին»,-ասաց Մանասերյանը՝ ընդգծելով, որ տեսլականի բացակայությունը խանգարում է մասնագետներ կրթելուն։
«Եթե ունենանք տեսլական, ապա կկրթենք էն մասնագետները, որոնք պետք են, ոչ թե որոնք, պրեստիժ են։ Շատ կոնկրետ մասնագիտություններ կկրթենք, և մեզ հաղթող չի լինի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի
- Հայաստանի տնտեսության վիճակը գնահատվում է կայուն ծանր. Նաիրի Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան