Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ուղղաթիռի վթարից մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը
Թեհրանում սկսվել է ավիաաղետի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժեշտի արարողությունը։
«Իռնա» գործակալությունը հայտնում է, որ շուրջ 50 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ Թեհրանում կմասնակցեն հրաժեշտի արարողությանը։
Նախագահ Ռայիսիի դին վաղը կամփոփվի իր ծննդավայր Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել էր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։ Բոլորը զոհվել են։
Նախագահ Ռաիսին Իրան էր վերադառնում Ադրբեջանից։ Մայիսի 19-ի առավոտյան նա Ատրպատականում Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան
- Փաշինյանը մեկնել է Իրան
- Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
- ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին