Կարեն Կարագուլյանը, Վաչե Թովմասյանն ու Անին՝ Կաննի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Anora ֆիլմում
Կաննի փառատոնի ընթացքում մայիսի 21-ին կայացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի Anora ֆիլմի շնորհանդեսը։ Շոն Բեյքերը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարի հեղինակը։ Ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, այն ներկայացված է գրեթե բոլոր անվանակարգերում։
Ֆիլմի գլխավոր դերերում նաև հայ դերասան կա՝ Կարեն Կարագուլյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Եվս մեկ հայ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը խաղացել է ֆիլմում։
Կինոփառատոնի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 24-ին։
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Միջազգային պարբերականներից մեկը ֆիլմի մասին գրել է՝ Կաննի դեռևս չմշակված գոհարը, որն արդեն բավականին մեծ արձագանք է գտել։ Այն ֆիլմ է երկու մշակույթների (ռուսական և ամերիկյան), երկու լեզուների (ռուսերեն և անգլերեն) և երկու արժեքների (փողի և սեքսի) մասին: Այն պատմում է, թե ինչպես են տարբեր աշխարհների երիտասարդները սիրահարվում, բախվում բազմաթիվ խոչընդոտների և հաղթահարում դժվարությունները։
Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխաբոր թեման։
Լուսանկարները՝ կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։
Կադր ֆիլմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան