Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր. ՔՊ-ական
«Հայաստանի ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է։ Հայաստանի, իմ նշած ինքնիշխան տարածքից, Ադրբեջանի կողմից օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր»,- ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ դրա մի մասը Արծվաշենով և որոշ այլ տարածքներով օկուպացվել է դեռևս 1990-ականներին, և մոտ 139 քառակուսի կիլոմետր օկուպացվել է 2021 թվականի մայիսից սկսած:
Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց. «Ձեր հարցի պատասխանը հետևյալն է, այո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, որից 208 քառակուսի կիլոմետրը օկուպացված է:
Բայց նույնիսկ այս պատասխանը տալուց հետո դուք էլի չեք կարողանալու այդ հարցին պատասխանել, որովհետև դուք քաղաքական հայդուկներ եք, որովհետև ձեզ պետք չէ կոնկրետություն, լեգիտիմություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները