Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ. Մելիք-Շահնազարյան
«Երկրում իրավիճակ է փոխվել ու բոլորից լավ դա իշխանական պատգամավորներն են զգում։ Տեսեք, թե ինչեր են խոսում ԱԺ-ում ու ոնց են խոսում»,-նշում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Նույիսկ սկսնակ հոգեբանները կարող են շատ արագ հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց ներսում և ինչ վախեր են պատել նրանց։ Այդ վախերը հիստերիայի են հասցնում ու ստիպում, որպեսզի էլ ավելի հիմար բաներ խոսեն։ Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ։ Կարող է։ Ո՞վ գիտի ինչ կա քպ-ականների մտքում։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ ինչպես արդեն ասացի՝ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկապես փոխվել է։
Ինչ վերաբերվում է քպ-ականներին, ապա նրանք դեռ շանս ունեն։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց հիմնականում ունեն։ Իրենք գիտեն իրենց փրկության ճանապարհը։ Ու որքան շուտ փախչեն մահով սպառնացողցներից ու մահ սփռողներից, այնքան ավելի հեշտ կանցնեն այդ ճանապարհով»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան. Խաչատուր Սուքիասյան
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
- Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան