Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Նիկոլ Փաշինյան
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-անոց, ինչ մետաղից խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և այդ երազանքն այլևս որևէ մեկի չի կարող սպանել. «Սա է մեր քաղաքական առաքելությունը, սա է մեր քաղաքական առաքելությունը»։
Փաշինյանը դիմեց նիստին հետևող դպրոցականներին. «Սիրելի աշակերտներ, կոչ արեք ձեր ուսուցիչներին, գնան ատեստավորվեն ու իրենց աշխատավարձը կրկնապատկեն։ Այդ ժամանակ կիմանանք՝ ով ինչ չափով գիտի պատմություն, ոչ թե գան, ձեզ կայսերական պատմություններ պատմեն Հայաստանի պետության չգոյության մասին, չակնկալիքների ինստիտուտների մասին։ Մեր ինստիտուտն ակնկալիքների ինստիտուտն է, մենք ակնկալում ենք և արդեն իսկ դրել ենք հիմքերը ձեր ուժեղ և վստահ ապագայի։
Այնպես որ՝ դուխով»։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա չէին կառավարության հետ հարցուպատասխանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան