Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփիչ միջոցառմանը հայտնեց և՛ լավ, և՛ վատ լուր։
«Լավ լուրն այն է, որ Երևանում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հետ ուղիղ կապ ունեցող որևէ անձ անազատության մեջ չէ։ Այսօր որևէ ահազանգ այդ մասին չենք ստացել։ Երեկ վերջին մարդիկ, որոնք անազատության մեջ էին, դուրս եկան»,- ասաց նա։
Մտահոգիչը լուրը կապված է՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների հետ։
«Մեր երկրում այս իշխանությունները մտցրեցին մի շարք քրեական հոդվածներ, որոնցով սահմանափակվում էր մարդկանց խոսքը։ Այս պահին անազատության մեջ է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը, այս հոդվածն է առաջադրվել Սամվել Վարդանյանին։ Եկեք կարդացեք,թե ինչ են այս մարդիկ ասել և ինչ է ԱԺ ամբիոնից ասել Խաչատուր Սուքիասյանը։ Եթե այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու կալանավորվել են, ապա այս արտահայտությունները քաղաքական հիմքով անհանդուրժողականություն հրահրել չի՞։ Սուքիասյանի հայտարարությունները չեն կարող չտեղավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի տիրույթում։ Բայց ինչո՞ւ չեն տեղավորվել ու ինչո՞ւ չեն տեղավորվելու։ Որովհետև Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ։ Այսօրվա երկու հայտարարություններն էլ ուղիղ քաղաքական հայտարարություններ են»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ. Մելիք-Շահնազարյան
- Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան. Խաչատուր Սուքիասյան