Սերժ Սարգսյան. Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են
«Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Կողմ ենք, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենա միջազգային պրակտիկային համահունչ»,-«Դիզելի գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է թողել բոլոր միջազգային խաղացողներին, բանակցում է դեմ առ դեմ Իլհամ Ալիևի հետ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դրա համար էլ այս վիճակում ենք»։
Իսկ թե ի՞նչ պետք է անել խաղացողները գոնե վերահսկողության ֆունկցիա ունենան, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Պետք է իշխանափոխություն անել, ուրիշ որևէ կերպ հնարավոր չէ»։
Ս. Սարգսյանն ասաց, որ «Ալմաթայի սկզբունք» գոյություն չունի․ «Ալմաթայի սկզբունքը մեր հասարակության, մեր այսօրվա խոսույթում նմանեցնում եմ «Մյունխենյան սկզբունքին», որովհետև նման սկզբունք որևէ տեղ գոյություն չուներ։ Եղել է Ալմաթայի հայտարարություն, արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունք է, դուք տեղյակ եք ի՞նչ սկզբունք է»։
Դիտարկմանը, որ ՀՀ տարածքը Խորհրդային տարածքն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդպիսի սկզբունք չի եղել, այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
- Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
- Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում