Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան
«Նախատեսվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Հայաստան հաջորդիվ։ Դա մեզ համար շատ կարևոր էր»,-Երևանում Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավալի իրադարձություն է: Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը թե մեր երկրի, թե տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք ու ջանքեր էին ներդնում։ Ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին այս շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված»,- նշեց Սիմոնյանը։
Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան է բացվել, որում ցավակցական գրառումներ են կատարում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել էր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։ Բոլորը զոհվել են։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեկնել է Իրան
- Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
- ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
- Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
- Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
- Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
- Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
- Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
- Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
- Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
- Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
- Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում