«Ապրելու երկիր»-ը Փարաքարում նախաձեռնել էր իմպիչմենթի գործընթաց
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց։
Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքի ղեկավարը հրաժարական տվեց»։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով ՔՊ-ական թեկնածուին աջակցելու մասին։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն քպական իշխանությունը այս համայնքում ևս ամեն գնով իշխանությունը խլեց, և արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
- «Փաստ». Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է
- «Ապրելու երկիր»-ը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները