Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է. Ատոմ Մարգարյան
«Այդ սուտն ու կեղծիքը տասնամյակներ շարունակ տնտեսության, գործարքների, գործընկերների, պետություն-հարկատու հարաբերությունների մեջ է նաև եղել»,-Բագրատ սրբազանի և ՀՀ տնտեսագիտական հանրության հետ հադիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը։
Նա նշեց, որ եկել է այդ ամբողջ հարաբերությունները մարդկայնացնելու ժամանակը։
Տնտեսագետը շեշտեց, որ լիբերալ մոդելները մեր նման երկրներին ծնկի բերելու համար են, հատկապես՝ այն ֆորմատով, որը պարտադրվում է միջազգային կառույցների կողմից։ Մարգարյանը հայտնեց, որ այդ կառույցների ներկայացուցիչներն այսօր էլ նստած են Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում և ուշադիր հետևում են, որպեսզի այդ վարկային բալանսները չխախտվեն։
«Այսօր մեր պարտքը 12 մլրդ դոլար է, իսկ կոնսոլիդացված պարտքը՝ տնային տնտեսությունների և բիզնեսի պարտքն էլ ավելացրած, այն կրկնապատկվումն է և համարյա ՀՆԱ-ին ահավասար է։ Սա ազգակործան քաղաքականության հետևանք է։ Այս կառավարությունը, որը եկավ 2018թ-ին այն լոզունգներով, թե կփոխի ստատուս-քվոները, այդ թվում նաև տնտեսության ոլորտում, նաև գների մեխանիզմներում՝ ոչինչ չի արել։ Ընդհակառակը այս կաբինետի մոտ լավ է ստացվում պարտք վերցնելը։ Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է։ Այն, որ ստրատեգիապես արդեն մեր երկիրը, բյուջե-պետությունը, սնանկ է, սուվերեն դեֆոլտի եզրագծին է՝ տնտեսագետ-մասնագետների համար հստակ է»,- հայտարարեց Ատոմ Մարգարյանը։
Վիճակը շտկելու համար, ըստ տնտեսագետի, զանգվածային տոտալ տրասֆորմացիաներ պետք է ապահովել և լինեն այն ապահովող օրենքնրը, քանի որ օրենսդրությունն ամբողջովին ձևախախտված է։
Ատոմ Մարգարյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում նաև հարկայն լծակները պետք է դիֆերենցվեն։
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Եթե ունենանք տեսլական, ապա կկրթենք էն մասնագետները, որոնք պետք են, ոչ թե որոնք պրեստիժ են
- Բագրատ Սրբազան. Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի
- Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 1,5 միլիարդ դոլար.Վարդան Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան