Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխա եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը գրևել է, որպես նախպազգուշացում»,-ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ «Անասնաֆերմա» վեպը գրվել է, որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ։
«Օրուելը այն չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց...Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է» և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը և հարցնելով, թե Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար, հավելեց.
«Ձեր միակ լեգիտիմույունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք Լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»։
Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզան ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում ՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազտումը տեղի է ունենում նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է»,- ասաց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները