Բագրատ Սրբազան. Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին
«Ես միայն մի բան գիտեմ, որ տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, անձնական ու հավաքական բարիքիեին»,-մինչ տնտեսագետների հետ հանդիպման մեկնարկը. Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ տնտեսությունը չի կարող դառնալ գերնպատակ, պաշտամունքի առարկա, այն պետք է լինի ծառայության միջոց։
«Տնտեսությունը հանրության առողջության հիմնական սյնուներից մեկն է։ Միայն մեկը, ոչ ամողջը»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ականների ելույթիների մասին հարցին՝ Բագրատ Սրբազանն ասաց, վարքագիծը որը միգուցե թաքնված էր, հիմա դրսևորվում է։
«Շատ պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ են ուզում։ Անշուշտ, իրավապահ համակարգը պետք է արձագանքի, բայց իրավապահ համակարգ ինչի՞ն է արձագանքել, մեզ որ ասել են օտարերկրյա գործակալներ, արձագանքե՞լ է։ Թող արձագանքի իրավապահ համակարգը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան