Բագրատ Սրբազան. Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի
«Սահմանապահ գյուղերում տնտեսության զարգացումը պետք է լինի համալիր գործողությունների արդյունք՝ սկսած բանակի ներկայաությունից մինչև ջրային ռեսուրսների կառավարում»,-տնտեսագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, ժամանակին զբաղվել է Տավուշի սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացման ծրագրորեվ, համագոծակցել է հանդիպմանը ներկա շատ փորձագետների հետ։
«Միաժամանակ մեր վերլուծությունները եղել են բարոյագիտական լույսի ներքո, արդյո՞ք տնտեսությունը պետք է լինի գերնպատակ, պաշտամունք թե՞ ոչ։ Առանց բարոյագիտական հիմք որևէ հարց թերարժեք կլինի։ Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի, այն չպետք է ծառայի իշխանության ձեռքբերմանը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ տնտեսությունը, միջոցները լայն իմաստով համարվում են բարիք, խնդիրը նրանց սխալ կիրառման, գործածման մեջ է։
Նա ընդգծեց, դատապարտելի են տնտեսական բոլոր խաբեությունները, նյութական հարստություն կուտակելու միջոցների միջև խտրականություն չդնելը, մարդկանց շահագործելը, անարդարության զգացումը։
«Սուրբ գրքում նյութական բարիքներն ուղղակի կապված են երկրի անվտանգության հետ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան