Որևէ խթան գոյություն չունի՝ մարդկանց մղելու գերազանցության․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանդիպում ունեցավ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ։
Սրբազանը նշեց, որ հավաքի կազմակերպման նպատակն է, որպեսզի միասին կարողնան և՛ խնդիրները տեսնել, և՛ առաջադրել այն տեսլականը, որը կարող է լինել մեր երկրի, ապագայի տեսլականը։ «Ապագա բառը լավ բառ է, բայց եկեք օգտագործենք գալիքի»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«Երբ նշանակվեցի ղեկավարելու Հայ եկեղեցու հայեցակարգային գրասենյակը , մեր առաջին գործառույթներից էր պատրաստել կրթության, գիտության, մշակույթի հայեցակարգը՝ հայ եկեղեցու տեսանկյունից։ Դա տպագրված է, բավականին լայնածավալ։ Մեզանում շատ բան ակնհայտ էր,թե ընդհանուր կրթական համակարգն ինչ վիճակում է գտնվում է, գիտության զարգացման հնարավորություններն ինչպիսին են։ Կրթությունն իր բոլոր սահմանումներով հանդերձ մնում է առաքինի մարդ կերտելու ամրոցը»,- ներկայացրեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ կրթությունը լայն իմաստով մարդ կերտելու մասին։
Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին, Բագրատ Սրբազանը նշեց, թե ինչպիսին պետք է լիներ դպրոցը, բուհը։
«Նկատվող միտումները ինքնության հետ գրեթե աղերս չունեն։ Դպրոցական կրթության միջավայրում կան մրցունակության խնդիրներ։ Որևէ խթան գոյություն չունի՝ մարդկանց մղելու գերազանցության»,- ասաց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան