Կիրանց գյուղ անցնելու երկու ձև կա, թող իրենք ընտրեն․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփում է օրը։ Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել տնտեսագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Ամեն հանդիպումից հետո ես ասում եմ՝ լավ , բա մեր վիճակն ինչու է ասյպես, եթե այսքան գաղափար կա, մտավոր ներդրող կա, բա մենք ինչու ենք այսպես ապրում։ Հստակ ու պարզ է, որովհետև պետությունը նպատակ չի սահմանում, թե ինչպիսի պետություն է ուզում դառնալ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Այնուհետև նա դիմեց Տավուշի ոստիկանապետին ու մերձավորներին․
« Երեկվանից, Կիրանց գյուղ այցելությունից հետո տևապես ոստիկանություն են կանչում մեր տղաներից ոմանց։ Կանչում են, ուզում են ճնշումներ բանեցնել՝ հասնալու,թե ես ինչպես եմ գնացել Կիրանց։Երևի իրենց վրա շատ մեծ ճնշում կա։ Նախ երկու օր առաջ գնացել եմ, ինչ կարևոր է,թե ինչպես եմ գնացել, անցել ենք, գնացել։ Հիմա ,եթե մարդն ասաց, որ ինքն է տարել, դրանից ի՞նչն է փոխվելու՝ հե՞տ եք տալու ֆիլմը, ոչ։ Գումարած դրան, սկսել են տարբեր բռնաճնշումներ, տնտեսական, գնալ մարդկանց գործի տեղեր, հարկային ստուգումներ և այլն։Հասկանում եք չէ ուր ենք հասել, հասել ենք մի հանգրվանի, որ մարդիկ վախի մեջ են, փորձում են այլազան մեթոդներով ճնշել, որպեսզի իրենց սուտը թագավորի մեր երկրում։Կալանքը և նեղությունը պատիվ է նրանք համար, որոնք ճշմարտության մեջ են ուզում ապրել, ոչ մի ձևով ձեր արշինով մի՛ չափեք այս մարդկանց»։
Բագրատ Սրբազանն ակնարկեց, որ Կիրանց անցնելու երկու ձև կա․ «Մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության հետ համագործակցությամբ։ Հիմա դուք ընտրեք, որն է ձեզ հարմար, որ տարբերակը։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է։ Գետնի տակով չեմ անցել, ոչ թունել կա, ոչ էլ՝ մետրո»։
Սրբազանը նշեց, որ ոչինչ չեն արել, սակայն երկու օր է Խորհրդարանի ամբիոնը դարձել է եռացող կաթսա։
«Մենք գտնվում ենք պետության «կռախի» մեջ։ Համար առաջին ամբիոնը դարձել է ամենավերջին խոսքերն արտահայտելու պատվանդան, մանավանդ խոսում ես նրա մասին, որը դիմացդ կանգնած չէ։ Թիկունքից խոսել է նշանակում, տեսախցիկների առջև առյուծ կտրել է նշանակում։Ամոթ է։ Մենք մեր ճանապարհից և օրակարգից դուրս չենք գալու»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան