Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի ժողովրդին. Գառնիկ Դանիելյան
«Ես Կիրանցում մեկ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սահմանազատման գործընթացից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա, իշխանություններն այս ժամանակահատավածում անբացատարելի գումարներ են առաջարկել Կիրանցի ժողովորդին։
«Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ «աշխատելու»։
Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։ Կարող է որոշների նյարդերը չդիմանա ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են՝ այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին են գնալու, լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է։
Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա։ Ես չգիտեմ նման մարդ, բայց հնարավոր է։ Մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է։ Բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը չկա, այլընտրանքը գումար վերցնելն է»,- ասաց Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը արդեն ոչ մի հայտարարության չի հավատում
- Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
- Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
- Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
- Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
- Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
- Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
- Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
- Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
- Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
- Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
- Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան