Իրանը 2500 տարի անընդմեջ իր պետությունը պահում է, այս դժվարությանն էլ կդիմանա. Գուրգեն Մելիքյան
«Կորուստը շատ մեծ է, նաև մեզ՝ հայերիս համար, Հայաստանի համար»,- Երևանում Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Պրոֆեսորը վստահ է, որ Իրանի ժողովուրդն այս դժվարությունն էլ կդիմանա ու էլ ավելի հզորանա.
«Իրանի ժողովուրդը հզոր ժողովուրդ է։ Պետականության ունեցող մի ժողովուրդ, որ 2500 տարի անընդմեջ իր պետությունը պահում է, այս դժվարությանն էլ կդիմանա։ Վստահ եմ ավելի հզոր կհառնի վեր»։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել էր Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։ Բոլորը զոհվել են։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ուղղաթիռի վթարից մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը
- Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան
- Փաշինյանը մեկնել է Իրան
- Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները