Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես, բոլոր ռեժիմների հետ համագործակցել ես. Դանիելյան
«Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը։ Բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է բոլոր ռեժիմների առաջնորդներին»,- անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։
Մարուքյանը մասնավորապես ասել էր. «Մենք ասել ենք, որ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմի վերադարձի, նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլև ցույց տա։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլի կողքը նստած մարդն իրավունք ունի՞ տենց բան ասի։ Պետք չի էլի, Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես։ Դուք նախկինի նախկին էլ եք, էն մեկն էլ եք, չի կարելի նման բան ասել։ Մենք ամեն ինչը թողնում ենք մի կողմ, էդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները