«Ժողովուրդ». 2018 թվականից ի վեր Հայաստանում ավելացել է աղքատությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:
21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։
Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր։ Աղքատության թվային պատկերը հետևյալն է՝
• 2018թ․ – 23.5%
• 2019թ․ – 26.4%
• 2020թ․ – 27%
• 2021թ․ – 24․8%
• 2022թ․ – 24․8 %
2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։
Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետևյալն է.
• 2019թ․ – 43,8%
• 2020թ․ – 47,6%
• 2021թ․ – 45,7%
• 2022թ․ – 41,3%
Ծայրահեղ աղքատությունը 2022թ. կազմում է 1,2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները