Կլոդ Վիզլեր. Խոստանում ենք՝ ԵՄ-ն կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Նա ելույթ ունեցավ ԱԺ նիստի ընթացքում։
«Ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնծեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետևանքով, որն Ադրբեջանն իրականացրեց»,- ասաց նա։
Կլոդ Վիզլերը խոստացավ՝ ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել, որպեսզի խաղաղության գործընթացը հաջող եզրահանգման գա։
«Ես հույս ունեմ, որ խաղաղության բանակցությունները հաջողության կհասնեն։ Այնուամենայնիվ, մինչև հասնենք երկարատև խաղաղության, շատ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ բաց, ազնիվ, կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ, խոչընդոտները պետք է վերացվեն։
Գործադրենք ջանքեր վերացնելու բոլոր խոչընդոտները։ Դրա համար մենք անհապաղ պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռամագերիներին, համապարփակ տեղեկատվություն տրամադրի անհայտ կորած անձանց մասին։ Արդարությունն ու մարդասիրությունը պահանջում է, որ այս մարդիկ ազատ լինեն առանց որևէ հետաձգման։ Սա պահանջ է»,- ասաց Կլոդ Վիզլերը ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները