Հայ, Հայաստան, հայրենիք ու աստվածը՝ Արագածի ձյունածածկ գագաթին
«Մենք հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը։ Բավականին ցուրտ է՝ -20 աստիճան, քամի, դահուկներով հասանք մինչև 3700 մ բարձրություն, ապա շարունակեցինք ոտքով»,-Արագածի ձնապատ գագաթից հայտարարում է դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը։
Նրա խոսքով, նպատակը, խորհուրդը մեկն է։
«Մենք այս վերելքն իրականացրեցինք ի աջակցություն Կիրանցի մեր եղբայրների ու քույրերի, մարդիկ, որոնք այսօր անելանելի վիճակում մաքառում ու պայքարում են իրենց սեփականության ու ընդհանրապես հայրենիքի համար, ինչպես նաև ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3800 մ. բարձրության վրա գրել ենք հայ, Հայաստան հայրենիք ու աստված»,-ասում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները