Ինչու է արևմտամետների կողմից ուղղորդվողների մեջ սատանա մտնում. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ֆոնին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցին հարկելու առաջարկին.
«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում։ Եվ, ընդհանուր առմամբ, օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։
Միաժամանակ Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։
Ինչո՞ւ նրան մեջ, որոնց արևմտամետները սկսում են ուղղորդել, բառիս բուն իմաստով, սատանա մտնում»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին
- Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի