Շարժման հաղթանակը պետք է լինի համահայկական հաղթանակը. Սուրեն Պարսյան
«Մեզ ոչ միայն իշխանություն-ընդդիմություն համերաշխություն է պատեք, այլը՝ հարուստների-աղքատների, պաշտոնյաների-քաղաքացիների միջև»,-Բագրատ սրբազանի և ՀՀ տնտեսագիտական հանրության հետ հադպման ժամանակ ասաց տնտեսագետՍուրեն Պարսյանը և համոզմունք հայտնեց, որ այս շարժումը կարող է այդ համերաշխությունը ստեղծել։
Նրա կարծիքով՝ Բագրատ սրաբազանի առաջնորդած շարժումը չի կարող ունենալ հաղթողներ և պարտվողներ, շարժման հաղթանակը պետք է լինի համահայկական հաղթանակը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ։
Ըստ տնտեսագետի պետք է հրաժարվել հայհոյանքից և թշնամանքից, քանի որ այն վիճակն էլ ավելի է խորացնում։
«Ներազգային առճակատումն այս պահին մեզ պետք չ»,-ասաց Պարսյանը։
Անդրադառնալով Արդարադատության նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Կիրանցում տրված որոշ կադաստրի վկայականներ իրավական ուժ չունեն՝ Սուրեն Պարսյանն ասաց, որ նախարարությունը կարող էր այն վարչական կարգով բողոքարկել, եթե քրեական հիմքեր կան , ապա պետք է հաղորդում ներկայացներ հանցագործության մասին։
Նա նշեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, և երբ կառավարությունն անձին տվել է սեփականության վկայական, ապ պարտավոր է այդ սեփականությունը պահպանել և պաշտպանել։
Հարակից հրապարակումներ`
- Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է. Ատոմ Մարգարյան
- Թաթուլ Մանասերյան. Եթե ունենանք տեսլական, ապա կկրթենք էն մասնագետները, որոնք պետք են, ոչ թե որոնք պրեստիժ են
- Բագրատ Սրբազան. Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի
- Բագրատ Սրբազան. Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին
- Հարկային արտոնությունների պատճառով Հայաստանի բյուջեն 2024 թվականին չի ստանա 1,5 միլիարդ դոլար.Վարդան Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան