Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե՝ պետականության երաշխավոր․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին
«Պապ թագավորի պատմությունը բացարձակ աղերս չունի իր հետ։ Ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից,թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել, կարողացել է Ձիրավի ճակատամարտ հաղթել, ինքն ի՞նչ է արել, մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է, այդպիսի «Պապ թագավորը» վաղուց մեռել է և հարություն էլ չի առնելու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը,թե Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ «Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե՝ պետականության երաշխավոր։ Այն էլ ՝ դրված պատահականության։ Իրենց պատմությունները, փաստաթղթերը հրապարակում եղել են, չեն էլ հերքել։ Իրենց նախընտրական ծրագիր, ինչ ասել են էս մարդիկ, գործել են հակառակ։ Պետականությունն այս օրվան հասցնողն իրենք են։ Մենք, որ ապրում էինք պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը, ժամանակներ հետո, մի հատ թերթի, դեղին մամուլի խմբագիր էր։ Հետևապես, ես այս որակին պատասխան էլ չունեմ տալու, եթե կգա դիմացս կասի, կպատասխանեմ, բայց կուզեմ տեսնել՝ ձեռքը կտրե՞լ է, թե՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանց գյուղ անցնելու երկու ձև կա, թող իրենք ընտրեն․ Բագրատ սրբազան
- Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները