Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն մերժվել․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկի մասին
«Մեր խնդիրն է, որ մենք ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնենք։ Հասկանում ենք, որ Հայ առաքելական եկղեցին ունի առանձնահատկություններ և պաշտոնապես առաջարկել ենք՝ այդ համակարգը ներդնել և հավաքագրված ողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկին։
Նրա խոսքով՝ առաջարկը պաշտոնապես եղել է և զարմանում է, թե ինչու է այն մերժվել։
«Մենք ուզում ենք թափանցիկություն։ Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում որքան գումար կհավաքվի ամբողջը մենք պետական բյուջեի օրենքով, առանձին տողով լրիվությամբ կվերադարձնենք։ Մենք վերլուծել ենք, թե ինչը կարող է մերժման պատճառ դառնա, թափանցիկությունը, որովհետև, ըստ ամենայնի, ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ, հակառակ դեպքում՝ թող որևէ մեկը բացատրի թե ինչու պետք է այս առաջարկը մերժվի »,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ իշխանությունները մտադիր են հարկային վճարներ սահմանել նաև Հայ առաքելական եկեղեցու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան