Քաղաքագետի և փաստաբանի արձագանքները՝ Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալությանը
«Հանցավոր մտադրության բացահայտումը հանցագործություն չէ: Հանցավոր է միայն արարքը՝ ոչ միտքը: Դա բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածից»,-անդրադառնալով Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալության վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ նշում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա մանրամասնում է.
«Հանցանք է համարվում սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը.
ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածից
Հանցագործության նախապատրաստություն է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելը, եթե անձն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նշում է.
«Իշխանությունները փոխվում են, բայց ավտորիտար ձեռագիրը մնում է նույնը: Քաղաքացի է ձերբակալվել, որին մեղադրում են իշխանությունը յուրացնելու, կառավարության և ԱԺ շենքերը գրավելու մտադրության հատկանիշներով:
Ու էս պատմությունն անուղղակիորեն կապում են Բագրատ Սրբազանի՝ մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքի հետ:
Շատ հին «ձեռագիր» է, որի միջոցով 2008-ի Մարտի 1-ի գործը «կարվեց»:
Ասում եմ՝ հին համակարգն ամբողջովին վերականգնվել է Փաշինյանի դեմքով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հայկ Ղևոնդյանի մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է
- ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալության մասին մանրամասներ է հայտնել
- Սպիտակցի Հայկոյի որդին մեղադրանքը չի ընդունել. Փաստաբան
- Ձերբակալել են Սպիտակցի Հայկոյի որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան