Տնտեսություն 16:31 22/05/2024 Հայաստան

2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

• Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության  ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին, դժվար կանխատեսելի իրավիճակից, կարող է կտրուկ փոխվել (ոսկերչական գործունեության ծավալները կտրուկ նվազել)՝ էական բացասական ազդեցություն թողնելով մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (հիմնականում՝ վերամշակումը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9 անգամ: Մինչդեռ, արդյունաբերության՝ ՀՀ տնտեսության համար էական կարևորություն ունեցող մի շարք ենթաճյուղերում անկումը շարունակվում է: Այսինքն՝ արդյունաբերության, որոշակի իմաստով, «համակարգաստեղծ» ենթաճյուղերի արտադրության նվազման ֆոնին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն էական աճ է գրանցում։ Արդյունքում շարունակում է վատթարանալ արդյունաբերության կառուցվածքը:

• 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ։ Ի դեպ, 2024թ. պետական բյուջեի եկամուտների ծրագրված և փաստացի ցուցանիշների հաշվարկում կատարվել է մեթոդաբանության փոփոխություն, համաձայն որի դրանցում ներառվում է նաև հիպոթեքային վարկերի վճարված տոկոսների վերադարձի գումարը (որը նախկինում նվազեցվում էր հարկային եկամուտներից)։ Այս պարագայում ևս պետական բյուջեի եկամուտները ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 6.8%-ով։ Հատկանշական է, որ թերակատարումն առկա է նաև հաստատված բյուջեի նկատմամբ։ Թերակատարումից բացի, արձանագրվել է նաև բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում՝ հիմնականում պայմանավորված բարձր տնտեսական աճի պայմաններում ոչ հարկունակ ճյուղերի աճով:

• ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը 2024թ. առաջին եռամսյակում կազմել են 525.9 մլրդ դրամ: Դրանք նույնպես ճշտված պլանի համեմատ թերակատարվել են՝ 17.5%-ով։ Ընդ որում, թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերին։ Ի դեպ, բյուջեի ընդհանուր, ինչպես նաև ընթացիկ ծախսերի դեպքում հաստատված բյուջեի նկատմամբ ևս արձանագրվել է թերակատարում։

Թերակատարվել են հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Ամենացածր կատարողականն արձանագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:

• 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 0.9 մլրդ դրամ պակասուրդ՝ ճշտված պլանով ծրագրված 74.4 մլրդ դրամ և հաստատված պլանով նախատեսված 34.9 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։

• Հաշվետու ժամանակաշրջանում կրկին կառավարությունն «աչքի է ընկել» բյուջետային պլանավորման ասպարեզում ունեցած անհաղթահարելի խնդիրներով։ Մասնավորապես, 2024թ. պետական բյուջեով նախատեսված գրեթե բոլոր ցուցանիշները ճշտված պլանով վերանայվել են, սակայն փաստացի մեծություններից շատերը ոչ միայն զգալիորեն հեռու են եղել ճշտված պլանից, այլև ավելին, շատ դեպքերում դրանք ճշտված պլանից ավելի շատ են շեղվել, քան հաստատված պլանից։

Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի` պլանի նկատմամբ թերակատարումը, ինչպես նաև տպավորիչ տնտեսական ակտիվության պարագայում գրեթե եռակի ցածր աճի տեմպը մտահոգությունների տեղիք են տալիս ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումների շուրջ: Պատկան մարմինների կառավարման ցածր մակարդակի պատճառով ծախսերի թերակատարման շուրջ ձևավորված, տարիներ ի վեր առկա և արդեն «քրոնիկ» դարձած հիմնախնդիրը փաստում է, որ գործող իշխանությանն այդպես էլ չի հաջողվում լուծել պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման խնդիրը։

Արդյունքում, բյուջեի ծախսերի թերակատարման հետևանքով տնտեսության ներուժի տեսանկյունից կարևորագույն ծրագրերը իրականացվում են թերի (ոչ լրիվ կամ ժամանակին)՝ վտանգելով ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական աճն ու զարգացումը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}