Կարծում եմ չի հրապարակվի, որ արտաքին միջամտություն կար նախագահի ուղղաթիռի կործանման մեջ. Արա Պողոսյան
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղաթիռի կործանման փաստն ի՞նչ հետևանքներ կունենա հարևան պետության ներքին իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների վրա։ Արդյո՞ք դիտարկվում է փաստը, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների հարակից հարտվածից, որոնք Ադրբեջանը վերածել է ռազմական հենահարթակի՝ նաև Իրանի դեմ։
Այս և ուղղաթիռի կործանման փաստի հետ կապված այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։
Քաղաքագետի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև.
▪Իրանական պետական լրատվամիջոցներն ուշագրավ տեղեկություն են հայտնում, թե 30 վայրկյան հետո են գտել, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռն անհետացել է, այնուհետև կարողացել են կապ հաստատել անձնակազմի անդամներից մեկի հետ։ Ասվում էր նաև, որ եղանակային պայմաններն այդ պահին եղել են ոչ այնքան անբարենպաստ։ Սրանք բավականին ուշագրավ հնագամանքներ են։
▪Բայց պետ է նկատի ունենանք մեկ հանգամանք, որ այսօր Իրանը գտնվում է առնվազը հիբրիդային պատերազմի մեջ։ Հակամարտությունը Իրանի և Իսրայելի միջև զիգզագաձև զարգացում է ունենում՝ մերթընդմներթ հասնելով իր թշնամանքի պիկին, այնուհետև որոշակի դադար է ունենում։ Սրանից հետևում է, որ Իրան-Իսրայել հարաբերությունները չափազանց պրոբլեմատիկ են այս պահին, եթե չասեմ, որ աստիճանաբար գնում են դեպի բաց հակամարտության։
▪Պետք է հաշվի առնել, որ այստեղ խոսքը գնում է Իրանի անվտանգային համակարգին, վարկանիշին, որը նա բավականին դժվարությամբ էր ձեռք բերել վերջին տարիներին՝ հատկապես նախագահ Ռաիսիի և ԱԳ նախարարի ջանքերի գնով։ Իրանն այսօր համարվում է տարածաշրջանային գերտերություն՝ հավակնելով էլ ավելի բարձր սանդղակի։
▪Ինչն ուղիղ նշանակում է, որ ինչպիսին էլ լինի իրականությունն այս պահին,կարծում եմ՝ չի հրապարակվի հատկապես այն վարկածը, որ արտաքին միջամտություն կար նախագահի ուղղաթիռի կործանման մեջ։ Չի հրապարակվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի իշխանությունները չեն հաղթահարի, նախ՝ հավանական ներքին անկայունության վիճակը, այնուհետև պետությունը չի գա նորմալ վիճակի։ Նկատի ունեմ և նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են, ինչպես նաև այն ճգնաժամերը, որոնք տեղի են ունենալու թե Իրանի ներսում, թե նրանից դուրս։
▪Կարծում եմ, որ եթե լինի արտաքին միջամտության հանգամանք՝ Իրանն այն չի հրապարակի մինչև այն պահը, երբ պատրաստ կլինի պատասխան տալու, որովհետև հրապարակել, նշանակում է պատրաստ լինել պատասխան տալու։ Իսկ արդյո՞ք Իրանը պատրաստ է բաց հակամարտության մեջ մտնել այն պետությունների հետ, որոնք կարող են ենթադրաբար կապ ունենալ այս՝ ենթադրյալ ահաբեկչական ակտի հետ։
▪Հետևաբար այս պահին ինչ վարկած էլ հնչի, հնարավոր է, որ հետագայում այն հերքվի երևան եկած նոր հանգամանքներով պայմանավորված։
▪Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բավականին երկար ժամանակ պլանավորված էր և տարբեր առիթներով հետաձգված։ Ըստ տեղեկությունների՝ այս վերջին հանդիպումը բավականին անակնկալ և հապշտապ ձևով է կազմակերպվել։
▪Այս ամենի համատեքստում Հայաստանի անվան շոշափումը դիտարկելիս պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք։ Ողբերգության հենց առաջին րոպեից սկսած, թե՛ իրանական, թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների վերլուծաբանները սկսեցին հարցադրում դնել, թե ինչ կապ կարող է ունենալ Ադրբեջանը։ Չէ որ Ադրբեջանը Իսրայելի, եթե ոչ բացահայտ, ապա ստվերային ռազմավարական գործընկերն է՝ բառի փիլիսոփայական և ամենաուղիղ ձևերով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ուղղաթիռի վթարից մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը
- Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
- Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան