Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազան
«Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են՝ հարազատության զգացումով»,-Երևանում ԻԻՀ-ի դեսպանատան դիմաց հայտնեց Բագրատ Սրբազանը, ով այցելել էր ավիաաղետի հետևանքով զոհերի հարազատներին և պետությանը իր ցավակցությունն հայտնելու և Սգո մատյանում գրառում կատարելու համար․
Նա հայտնեց որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիր է, որը հայ ժողովրդին անհրաժեշտության պահին խնամել գուրգորել և պահել է։
«Իմ անձնականի իմաստով հարազատության զգացումը գալիս է այն երևույթից , որ իմ ընտանիքներն Իրանից են ներգաղթել Հայաստան, լիուլի վայելել են Իրանի Իսլամական հարապետության այդ խնամքը և այդ հարազատության զգացումը երբեք չի բացակայել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այն սպառնալիքները, որոնք կարող են վնանսել կամ ազդել հայ իրանական հարաբերություններին պետք է չեզոքացվեն։
«Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները»,- հայտարարեց բագրատ Սրբազանը՝ շեշտելով որ նաև պետք է գնահատել 2020 թվականից Իրանի որդեգրած այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում սահմաններ չպետք է փոփոխվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան