Բագրատ Սրբազան. Գործընթացը մենք չենք հնարել, այն տեղի է ունեցել որպես հետևանք մեր մեծ պարտության
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիկսոպոս Գալստանյանն այս պահին հանդիպում է հայրենադարձների հետ։
Մեկնարկին նա նշեց, որ իր ընտանիքն էլ գրեթե նույն կրգավիճակն ունի, հանդիպումն էլ խիստ ցանկալի է։
«Վստահ եմ, որ ձեզանից շատերն էլ այս շարժման օրերին է եկել Հայաստան ու գտնվում է մեր հայրենիքում»,-ողջունեց նա ու հարցրեց ներկաներին՝ խոսքն արևելահայերենո՞վ, թե՞ արևմտահայերենով շարունակի։
Հնչեցին ծափահարություններ, մեկն առաջարկեց խոսել գրաբարով, մյուսը՝ Շամշադինի բարբառով։
«Քիչ մը արմտահայերեն, քիչ մը արևելահայերեն, նոր միջնադարյան հայերեն լեզու կըշինենք, Ֆրրիկի լեզուն։ Քիչ մը Շամշադինի բարբառով»,-կատակեց Բագրատ Սրբաանն ու խոսքը շարունակեց մեկ արևելահայերենով, մեկ արևմտահայերենով։
Նա նշեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Սփյուռքում ապրող հայրենակիցները։
«Ես ասել եմ՝ սա աղաղակ է, ճիչ։ Գույն չունի։ Այն տարիներով ձևավորված, ծրագրված շարժում չէ, ծնվել է պահի անհրաժեշտությամբ։ Այդ պահը Արցախի կորստից, ավելի ճիշտ հանձնումից հետո այսօր եկել պատել է Հայաստանին, 3-4 տարի կտոր-կտոր մեր հայրենիքի անվտանգությունը փշրելով։ Այդ համատեքստում այս պահին ամենաառանցքային խնդիրը դարձել է Տավուշում ծագած խնդիրը։ Այո, մենք ասել ենք, խնդիրը Տավուշում է, բայց լուծումները հայության ձեռքերի մեջ են, Երևանում են, ուրիշ տեղ չեն լուծումները։ Գործընթացը մենք չենք հնարել, այն տեղի է ունեցել որպես հետևանք մեր մեծ պարտության, որը այս իշխանությունների ձեռքի գործն է»,-ասաց Սրբազանը։