Բագրատ Սրբազան. Գիտությունն ու հավատքը միմյանց հետ հակասությունների մեջ չեն
ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը Բագրատ Սրբազանն առանցքային ու շատ կարևոր որակեց։
«Չափազանց կարևոր է հանդիպել բարձր տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ, որոնց մի մասին ճանաչում եմ դեռ Կանադայից։ Գալիքին միտված իրականություն է սա, որն իր բոլոր առավելություններով հանդերձ նաև բարոյագիտական խնդիրներ ունի»,-ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ բարձր տեխնոլոգիաները կարող են շատ հարցեր առաջացնել նաև հավատքի մեջ։
«Շատ ուղիղ առանց ծանրանալու ուզում եմ ասել, որ երբեք ու երբեք գիտությունն ու հավատաքը, կրոնը միմյանց հետ հակասությունների մեջ չեն, այլ կրոնը պատասխանում է ինչո՞ւ հարցին, գիտությունը՝ ինչպե՞ս հարցին, օրինակ ինչո՞ւ է ստեղծվել և ինչպե՞ս է ստեղծվել, այս եզրագծի վրա երբեմն մենք շփոթում ենք հարցադրումները»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան իրականությանը՝ Սրբազանն ընդգծեց, անհրաժեշտ է տնտեսությունը, գյուղատնտեսությունը դարձնել գիտելիքահենք, նորարարական ու մրցունակ։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ
- Ինչո՞ւ է մտավորականությունը լուռ. Հայրենադարձի զարմանքը
- Շահէ Քէշիշեան. Որպեսզի շարժումը համաժողովրդականություն ունենա, պետք է հայտարարվեն որոշ ծրագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին