Քաղաքական 12:30 23/05/2024 Հայաստան

«Իմ քայլ» հիմնադրամին Զանգեզուրի ՊՄԿ-ի 270 մլն դրամ նվիրատվությունը բացասաբար կազդի Հայաստանի վարկանիշի վրա.Փորձագետ

Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Աննա Հակոբյանի  «Իմ քայլ»-ը հիմնադրամին է փոխանցել 70 մլն դրամի նվիրատվություն և պարզաբանել էր, թե այդ գումարով կրթական ծրագիր են իրականացվել և կոռուպցիոն ռիսկ այդտեղ չկա։

Panorama.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հաստատեց իր` նախկինում արած հայտարարությունը, որ դեռևս 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին տվել էր 200 մլն դրամի նվիրատվություն

«Այդ հիմնադրամը բազմաթիվ դոնորներ ունի, որոնցից ամենախոշորներն անանուն են, և չգիտենք, թե դրանք ովքեր են։ Հնարավոր է, որ ԶՊՄԿ-ն իրեն էլի է գումար տվել և անանուն է մնացել։ Այդ 200 մլն դրամը հիմնադրամի հաշվետվություններում գրված էր անանուն, բայց ես ուրիշ աղբյուրից էի իմացել, որ կոմբինատն է այն տվել։ Իրենք գաղտնի էին ուզեցել պահել, որ ԶՊՄԿ-ն է տվել, բայց այլ տեղից տեղեկատվության արտահոսք է եղել»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Panorama.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը դիմելու է իրավապահ  համապատասխան մարմիններին կոռուպցիոն ռիսկերը հետաքննելու համար, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց. «Այս պահին իմաստ չունի դիմելու որովհետև ոչ մի ընթացք չեն տա, երբ որ իշխանափոխություն կլինի, կարծում եմ, որ այդ հարցերը առանձին քննարկման առարկա կդառնան»։

Panorama.am-ը դիմեց նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին՝ պարզելու համար, թե արդյոք Զանգեզուրի ՊՄԿ-ի նման նվիրատվությունը միջազգային չափանիշներով գնահատվում է կոռուպցիոն երևույթ։

Վ. Հոկտանյան-Միջազգային չափանիշներով ցանկացած նման փոխանցում, իհարկե, պարունակում  է կոռուպցիոն ռիսկ։ Ես երբեք դրական չեմ ընդունում, որ ընդհանրապես գործարարները փոխանցումներ են անում հիմնադրամների, որոնք ինչ-որ ձևով կապված են պետական պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ։ Սա միջազգայնորեն ընդունված սահմանում է և նույնիսկ դրա հատուկ անվանումը կա՝ «Դու ինձ՝ ես քեզ»։

Այն սովորաբար ընտրությունների ժամանակ է արվում, բայց կարելի է տարածել նաև ոչ ընտրական փուլերի վրա, երբ ընտրական և ոչ ընտրական ժամաակահատվածում գործարարը նվիրատվություն է անում պետական պաշտոնյայի կամ կուսակցության  նախընտրական հիմնադրամին, հետագայում, եթե այդ կուսակցությունը, քաղաքական ուժը գալիս է իշխանության, արդեն համապատասխան օրենսդրությամբ լավացնում է նրանց գործունեության պայմանները։ Սա բնականաբար քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Այն միանշանակ է միջազգային պրակտիկայում ընդունված է։

Panorama.am-Արդյո՞ք այս կոռուպցիոն երևույթը կազդի Հայաստանի միաջազգային վարկանիշի վրա։

Վ. Հոկտանյան-Կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը մեր կազմակերպությունը հաշվարկում է, զուտ էթիկական չափանիշներից ելնելով այն Հայաստանյան գրասենյակը, չի անում, այլ անում են ուրիշ կազմակերպություններ։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում՝ քարտուղարությունում կա բաժին, որն այդ տվյալները հետո վերցնում մշակում է, դրանով հաշվարկում է մեր պետության կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Բոլոր հարցերը չէ, որ մեր կազմակերպության հետազոտական խումբը նայում է և «Համաշխարհային տնտեսական ֆորումը» ունի այդդ տիպի հարց։ Նրանք հարցումներ են անում փորձագետների, գործարարների շրջանում և այդ հարցումների հիման վրա են եզրակացություն տալիս։

Երբ 2022 թվականին Հայստանի ցուցանիշը վատացավ, որը մենք 2023 թվականի հունվարին հրապարակեցինք, հիմնականում դրա հետ էր կապված այդ նահանջը։ Ոչ միայն կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն է, այլ դիտարկում են, որ ընդհանրապես կա այդպիսի երևույթ, երբ որ ուժեղ ազդեցիկ ֆինանսատնտեսական խմբավորումներն ազդում են կառավարության որոշումների գործողությունների վրա։ Եթե այն կա, ապա կա նաև նվիրատվությունների խնդիրը, որովհետև ձրի կառավարությունն այն չի անի։

2022 թվականին, նախորդ տարիների համեմատ այդ նահանջը, որ գրանցվեց, պայմանավորված էր դրանով։ Եթե ավելի մանրամասն ուսումնասիրվի այդ դեպքերը, ում հետ որ հարցազրույցներ են արվում, ինձ թվում է, ավելի շատ բան կհայտնաբերվի։ Նշեմ, որ այդ հարցում Հայստանի վիճակը 2023 թվականին չլավացավ։ Չմոռանանք նաև, որ այդ կոռուպցիոն համաթվերը համեմատական եղանակաով են նայում, որովհետև ցուցակում 180 երկիր է ներառված, այլ երկրներում կարող է այն շատ ավելի վատ լինի, մեր մոտ միջին մակարդակ է։ Միանշանակ է, որ խնդիր կա և դրանում որևէ կասկած չկա

Panorama.am-Ինչպես կգնահատեք, որ այս ամենին զուգահեռ կառավարությոնը ԶՊՄԿ-ու ունի 25 % բաժնեմաս։

Վ. Հոկտանյան-Անկախ նրանից, թե պետությոն ունի բաժնեմաս, թե ոչ՝ նման երևույթն իր մեջ ունի կոռուպցիոն ռիսկեր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}