Թուրքիան շարունակում է պնդել, թե Ռայիսիի ինքնաթիռն իրենց ԱԹՍ-ն է հայտնաբերել
Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող աղբյուրներն անդրադարձել են Իրանի գլխավոր շտաբի վարչության կողմից տարածված հայտարարություներին:
Մասնավորապես, Էրմենիհաբերի փոխանցմամբ․ հակադարձում է կատարվել այն մտքին, ըստ որի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է իրանական կողմի միջոցներով:
«Այդ օրվա իրադարձությունների մասին նախարար Գյուլերը (Թուրքիայի ՊՆ նախարար) ժամ առ ժամ հայտարարությամբ էր հանդես գալիս: Բոլորը սոցիալական հարթակներից ուղիղ եթերով հետևում էին որոնողափրկարարական աշխատանքներին»,-նշվել է թուրքական կողմի անդրադարձում:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին էր Իրանի նախագահին տեղափոխող ինքնաթիռը կործանվել, ինչից հետո էլ թուրքական կողմը որոնղափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար ջոկատներ և «AKINCI» տեսակի անօդաչու թռչող սարք էր ուղարկել Իրան:
Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները սկսել էին տարածել տեսանյութ, որտեղ երևում էին կործանված ուղղաթիռի հայտնաբերման կադրերը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին