«Ժողովուրդ». Պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։
ՎԶԵԲ տարեկան հանդիպման, գործարար համաժողովի և ֆորումի ընթացքում, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ Հայաստանը գրանցել է 30% տնտեսական աճ։ Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ այս երևույթը տնտեսության մեջ անվանում են «փրփուր», և «փրփուրների» ավելացմամբ տնտեսական աճով հպարտանալ պետք չէ։
Ստացվում է, որ փրփուրներից կախված Նիկոլ Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, այսօր ե՛ւ մասնատում է Հայաստանը, ե՛ւ կուտակել է ահռելի պետական պարտք ու շարունակում է կուտակել՝ միաժամանակ հարստացնելով թիմակիցերին:
Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերից Հայաստանի ՀՆԱ-ն կայուն անկում է գրանցում, և, ըստ տնտեսագետների, Հայաստանի տնտեսական աճի դինամիկան պահում են միայն առևտուրը և առևտրաշրջանառությունը, որի դադարը ճակատագրական կլինի Հայաստանի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։