Կամուրջը վերցնենք մեզ, համահավաասր ուրիշ վայրում հող տանք, ինչին Ադրբեջանը չի համաձայնի. Ռուբեն Գալչյան
1976 թվականի քարտեզները նույն քարտեզներն են, ինչը որ 1991 թվականի քարտեզները` խորհրդային միության վարչական սահմաններն են, որոնք Ալմա Աթայի հռչակագրով դարձան միջպետական սահմաններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը:
««Կիրանցը և Խեյրիմլին իրարից հեռու են եղել շուրջ 200 մետր, նրանց մեջտեղով անցնում է ճանապարհը, որ կամուրջը գետի վրայից անցնելով մտնում է հայկական տարածք, իսկ սահմանը Խորհրդային միությունը երկարացրել է Կիրանցի կողմից և կամուրջը ներառել Ադրբեջանի տարածք: Եթե մենք այս սահմաններով ենք գծում, մենք այս կամուրջը պետք է տանք Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը չասի, որ մեր բնակավայրը դուք մեզանից գրավել եք, մարդկանց էլ դուրս եք արել: Մենք կամուրջը հետ ենք տալիս, նոր ճանապարհ ենք կառուցում, որը հայտարարել են արդեն, որ կառուցում են: Այդ հատվածը խոցելի է դառնում, եթե ադրբեջանական զինուժն է գալիս, սահմանապահը եթե գալիս է, խոցելի չէ, սահմանապահը ինքը զենք չունի, որ հարձակվի: Բայց դա ներքին խնդիրներ են, իսկ Ադրբեջանը իր խոստումը չի կատարում և իր ուզածն է անում»,-ասել է նա:
Քարտեզագիրը նշում է, որ 1990-ականերին, երբ պատերազմ էր սկսվել, ադրբեջանցիները գնդակոծում էին ճանապարհը և մարդիկ էին զոհվում:
«Մենք երկու ճանապարհ ունենք, կամ կամուրջը վերցնենք մեզ, համահավաասր ուրիշ վայրում հող տանք, ինչին Ադրբեջանը չի համաձայնի, կամ նոր ճանապարհ կառուցենք»,-ասում է Գալչյանը»-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- 1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
- Փաշինյան. Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան